Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհվեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի «Ոսկե մեդալ»

Հուլիս 25,2017 18:06

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանի: Այցի նպատակն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնել Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհված «Ոսկե մեդալը»:

«Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Դա վկայությունն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների եղբայրության` հիմնված միևնույն քրիստոնեական արժեքների վրա», – նշեց ակադեմիայի նախագահը` Նորին Սրբությանը փոխանցելով ակադեմիայի պարգևը:

Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի շնորհած պարգևի համար` Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց պատվիրակության անդամներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հոգևոր-մարդասիրական արժեքների տարածմանը: Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց նաև ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լույս ընծայած աշխատություններին` ընդգծելով նման հրատարակությունների կարևորությունը նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանին և ակադեմիայի անդամներին Աստծո առաջնորդությունը իրենց բարի և օգտաշատ նախաձեռնություններում և արգասավոր գործունեություն:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Տեղեկատվական համակարգ 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31