Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը կարեւոր ուղերձ է ուղղել Ադրբեջանին. Իրանագետ

Օգոստոս 08,2017 13:45

Իրանագետ Արմեն Իսրայելյանի մեկնաբանմամբ ՀՀ նախագահի այցելությունը Իրան կարեւոր էր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումով:

«Քաղաքական առումով կարեւոր էր, որովհետեւ նախ Հարավային Կովկասում Հայաստանը ներկայացվեց բարձր մակարդակով, սա նաեւ ուղերձ էր Իրանի նորընտիր իշխանություններին, որ Հայաստանը հավատարիմ է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ արած հայտարարություններին ու պատրաստ է կյանքի կոչել վերջին տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունները»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց Արմեն Իսրայելյանը:

Նրա համոզմամբ, պաշտոնական Երևանի այս քայլը կգնահատվի Իրանի կողմից, դրա մասին, ըստ նրա, վկայում են նաև իրանական լրատվամիջոցների դրական հրապարակումներն ու վերլուծությունները հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին:

«Տնտեսական առումով նախագահի այցը կարեւոր էր նրանով, որ բարձր մակարդակով երկու երկրների ղեկավարները հնարավորություն ունեցան քննարկել տնտեսության ոլորտում այն հարցերը, որոնք առաջիկայում պետք է իրագործենք»,- շարունակեց պարոն Իսրայելյանը՝ շեշտելով, որ Իրան կատարած այցի ընթացքում քննարկված հարցերը վերաբերում էին բազմաթիվ ոլորտների.
«Անվտանգության վերաբերյալ շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին հայտարարեց, որ Իրանն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու իր սահմանների մոտ ապակայունացում: Սա առաջին հերթին կարևոր ուղերձ էր` ուղղված Ադրբեջանին…Եթե նախկինում Ադրբեջանի հետ հարաբերություններում շեշտը դրվում էր տնտեսական բաղադրիչի վրա՝ շատ դեպքերում մի կողմ թողնելով անվտանգության վերաբերյալ հարցերը, հիմա ես կարծում եմ, որ Իրանը վերանայելու է իր այդ քաղաքականությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031