Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոմիությունը զբաղված է միայն օգնություն բաժանելով»

Օգոստոս 16,2017 14:30

«Առավոտը» երգիչ, դերասան եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանից հետաքրքրվեց` արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, մանավանդ իր անունն էլ է շրջանառվում: «Առաջին անգամ եմ լսում, բացարձակ նման հավակնություններ չունեմ»,- ասաց նա: Մեր հարցին` իսկ ի՞նչ կուզենար, որ փոխվեր այդ միությունում: «Ամեն ինչ… Համենայնդեպս, մինչեւ օրս այդ միությունը միայն օգնություն էր բաժանում եւ ուրիշ ոչնչով չէր զբաղվում, մի հատ էլ ձեւի համար ժուռնալ էր տպագրում»,-ասաց արվեստագետը:

Մեր հաջորդ հարցին` ի՞նչ է ակնկալում նոր նախագահից, Միքայել Պողոսյանը պատասխանեց. «Էդ միությունը կոնկրետ իր գործառույթները կատարի, չեմ ուզում գնալ անցյալ, այդ անցյալն ուղղակի անընդունելի եւ անտանելի է, չեմ էլ ուզում դրա մասին ինչ-ինչ պատճառներով խոսել»:

Ինչ վերաբերում է Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի հավակնորդների շրջանառվող անուններին, մեր զրուցակիցն ասաց. «Վահե Գեւորգյանցն ինձ համար ուղղակի անընդունելի է, այդ տղան ոչ մի արժանիք չունի, որ դառնա միության նախագահ, բացի նրանից, որ հայրը (Ռուբեն Գեւորգյանցը-Գ.Հ.) ինչ-որ բաներ է ժառանգել նրան, թե ի՞նչ հիմքերի վրա, անհասկանալի է…»:

Այլ տեսակետներ` հաջորդիվ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031