Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Վրաստանն`ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի (Տեսանյութ)

Օգոստոս 31,2017 12:40

9 տարվա ընդմիջումից հետո ծագումով ջավախեցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այս տարի հատել է հայ-վրացական սահմանը: Իր նկատմամբ վրաց իշխանությունների այս մոտեցումն, ըստ Շիրակ Թորոսյանի, հայ-վրացական հարաբերությունների նոր փուլ մտնելու համատեքստում է:

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին` Շիրակ Թորոսյանն ասաց, որ Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում կարող են դառնալ քաղաքական գործընթացների պատվիրատու: Ուստի Վրաստանում այսօր ձեւավորվում են առողջ ուժեր եւ վրացական իշխանությունները հարաբերությունների սերտացում են նախաձեռնել`թուրք-ադրբեջանական ազդեցությունը չեզոքացնելու համար: Այս համատեքստում լավանում են հայ-վրացական հարաբերությունները`նաեւ հայկական կողմի ջանքերով:

«Հիմա մենք ականատես ենք լինում հայ-վրացական իրական հարաբերությունների ձեւավորման: Միխայել Սահակաշվիլու իշխանության տարիներին դրանք եղել են լոզունգային եւ կենացային»,- ասաց բանախոսը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Պատգամավորի համոզմամբ, լինելով տարբեր համակարգերում, տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումների`Հայաստանը եւ Վրաստանը տարածաշրջանում պանթուրքիզմի զսպման խնդիր ունեն. «Սա Վրաստանում այսօր հասկանում են եւ Միխայիլ Սահակաշվիլու կործանարար քաղաքականությունը Վրաստանի համար փորձում են չեզոքացնել: Այս համատեքստում որեւէ արտաքին քաղաքական կողնորոշում, կամ մոտեցումների տարբերություն չի կարող խաթարել հայ-վրացական հարաբերությունները»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե Բաթումին թուրքական քաղաք է, որը ժամանակավորապես կորցրել են եւ վաղ, թե ուշ այն վերականգնելու են իրենց տարածքում: Թուրքիան հավակնում է այս ուղղությամբ ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031