Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան Հայաստանը կանաչ է ներկել

Սեպտեմբեր 20,2017 15:30

Լեհաստանաբնակ գիտնական, Կատովիցեի համալսարանի դասախոս Հրայր Մաղաքյանը նախավերջին անգամ Հայաստան է եկել 2012-ին: Բազմաթիվ դրական փոփոխություններ է նկատում, դժգոհ է միայն երեւանյան տաքսիներից: Ասում է` դրանք առաջվա նման փնթի են, անսարք ու փոշոտ, ինչը վայել չէ մասնավորապես մայրաքաղաքին: Հրայր Մաղաքյանը նաեւ  փաստում է, որ ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանը մի շարք առավելություններ ունի: Նա վկայակոչում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության 2017թ. քարտեզը, որտեղ նշված է, թե որ երկրներ են խորհուրդ տալիս իրենց քաղաքացիներին գնալ: Կանաչ գույնով ներկված, այսինքն` ապահով  երկրների թվում են Հայաստանը,  Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Մալթան, Շվեյցարիան եւ էլի մի քանիսը:

 

«Միջազգային մի շարք ֆորումներում Հայաստանը անվանում են համի մայրաքաղաք: Իսկ մենք սա չենք տեսնում, չենք խաղարկում, չենք օգտագործում: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ասում է, որ Հայաստանն ապահով երկիր է, այն դեպքում, երբ շուրջը տարբեր գույներով ներկված երկրներ են` կարմիր, դարչնագույն, իր քաղաքացիներին ասում է` համարձակ գնացեք Հայաստան, մենք  «դրսում» չենք գովազդում  Հայաստանը: Ընդ որում, դա չի կարող մասնավոր անհատն անել, պետք է լինի պետական լուրջ ծրագիր: Այդ փաստը պետք է  oգտագործենք, որ  հաջորդ տարիներին էլ Բրիտանական կառավարությունը մեզ կանաչ գույնով ներկի»,- ասում է Հրայր Մաղաքյանը:

Լուսանկարը`  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

19.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930