Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ժողովրդին. «Եթե չի զգում էդ ամեն ինչը, կարող է թողի՝ գնա» (Տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 21,2017 17:29

Անկախության փոխարեն, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի, հայ ժողովուրդը մտածում է այն մասին, որ որդիներին դարձնի մեծահարուստ, գիտնական, ինժեներ. «Չմտածելով՝ եթե մեր որդիները պետություն չունեցան՝ էդ ինչ-որ ունեն երկրորդական տեղում են գտնվում»:

Անկախ երկրում շատ բան է արվում ժողովրդի համար,-նկատում է խորհրդարանի նախկին խոսնակը: Ժողովուրդը պիտի որ դա զգա. «Եթե չի զգում էդ ամեն ինչը, կարող է թողի գնա»:

Որպեսզի որեւէ մեկը չշտապի Հանրապետականին մեղադրել արտագաղթի համար, Գալուստ Սահակյանը հիշեցնում է, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում իրենցից ավելի լավերը չկան: Հենց լինեն, Հանրապետականը կզիջի իր տեղը նրանց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ,ճտերը աշնանն են հաշվում:Չաուշեսկուն էլ էր քո նման վստահ….Պատասխան եք տալու:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930