Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ երկրները գուցե միասին պայքարեն հիբրիդային պատերազմների դեմ

Սեպտեմբեր 30,2017 14:48

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի առաջարկով այսօր Երեւանում անցկացվող «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» խորագրով քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ապագայում ՀԱՊԿ երկրները գուցե միասին պայքարեն հիբրիդային պատերազմների դեմ:

«Հիբրիդային պատերազմը չի կրում ռազմական գործոն: Ցանկացած երկիր պետք է մտածի իր անվտանգային համակարգը բարելավելու ուղղությամբ, որպեսզի հակազդի հիբրիդային պատերազմին: Կարծում եմ՝  ՀԱՊԿ անդամ երկրների փորձագետների հետ քննարկումների արդյունքում կարող ենք ձեւավորվել հիբրիդային պատերազմներին հակազդելու ազգային եւ կոլեկտիվ հայեցակարգեր»,-նշեց նա:

Թե այդ առումով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ինչ ունի սովորելու, Խոսրով Հարությունյանը դժվարացավ առանձնացնել երկրներից երբեւէ մեկի փորձը. «Ամեն երկիր իր մակարդակում է ինչ-որ բան անում: Մենք մտածում ենք, որ այդ ամենը կարելի է անել հավաքական համակարգ ստեղծելու նպատակով: Փորձենք…»:

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերին ՀՀ-ում սպասվելիք ՀԱՊԿ զորավարժություններին: Թե ինչ խնդիրներ է ՀՀ-ն ակնկալում լուծել դրանցով, պատգամավորի խոսքով. «Խնդիրներն ամեն մի զորավարժությամբ չեն պայմանավորված: Նման զորավարժություններն անցկացվում են ՀԱՊԿ կարողությունների կատարելագործման ռազմավարական ծրագրի շրջանակում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930