Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի». Արիանա Կաոիլի (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2017 17:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանիքն է:

Ներկայացնում ենք լուսանկարներ հարսանեկան արարողությունից և Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից մի հատված:

Դե, էլ ինչ հարսանիք՝ առանց օժիտի։ Կատակում ենք՝ Արիանա, գիտե՞ս՝ ինչ է օժիտը, հավաքե՞լ ես. «Իհարկե գիտեմ»,- ծիծաղում է Արիանան,- «ես ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի։ Սրա հետ մեկտեղ որոշ ժամանակակից էլեմենտներ ենք օգտագործելու։ Մեր օրերում, հատկապես Ավստրալիայում, չունենք օժիտ հասկացությունը: Եթե շատ է անհրաժեշտ, մայրս կարող է մի հարյուրանոց տալ Լևոնին (ծիծաղում է,- հեղ.)։ Բայց Ֆիլիպիններում, Հնդկաստանում այս երևույթը դեռ շրջանառվում է. երևի նրանք էլ են մի փոքր հայ»։ Օժիտն «ավանդական հարսանիք» ցուցակից ջնջվել է, բայց ազապբաշիներն ու հարսնաքույրերը տեղում են։

Չնայած լուրեր էին պտտվում, թե հայտնի մարդիկ են, սակայն այդպես չէ. «Լևոնի մտերիմ ընկերներից շատերն ամուսնացած են, դժվար էր ընտրություն կատարելը: Ես գիտեմ, որ նրա երկար տարիների լավագույն ընկերը՝ Հրանտ Հակոբյանը ամուրի է և կլինի հարսանիքի ազապբաշին: Ինչ վերաբերում է ինձ, ապա շախմատի բերումով իմ լավագույն ընկերները տղաներ են եղել: Եվ անկեղծ ասած ես էլ փոքր-ինչ «տղայական» եմ եղել: Չնայած որ իմ բոլոր ընկերները աշխարհի տարբեր ծայրերից գալու են իմ հարսանիքին, ես չէի կարող իմ տղա ընկերներին հրավիրել հարսնաքույրերի թիմ: Այդ պատճառով իմ հարսնաքույրերը կլինեն հարազատ քույրս, զարմուհիս, ով Հոլանդիայից է ժամանել, իմ հայաստանցի ընկերուհիները: Վերջիններս իմ մանկության մտերիմ ընկերուհիները չեն եղել, սակայն նրանք Հայաստանում ինձ շատ մտերիմ են դարձել վերջին տարիներին։ Հարսանյաց հանդեսին աշխարհի տարբեր անկյուններից հյուրերի ենք սպասում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930