Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային կրքեր. ինչպես մտերմացան Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին

Հոկտեմբեր 01,2017 11:35

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Լևոն Արոնյանի եւ նրա կնոջ` Արիանա Կաոիլիի ծանոթությունից մի դրվագ.

«Շախմատային կրքեր…

Լեւոնն ու Արիանան մտերմացել են ավելի քան տասը տարի առաջ՝ 2006 թվականին Իտալիայում տեղի ունեցած մի միջադեպից հետո։ Այդ պատմությանը ժամանակին անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Ամերիկյան մարզական պարբերականներից մեկի հեղինակը գրում է. «Թուրինում շարունակվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Խաղերի ավարտից հետո տարբեր երկրների ներկայացուցիչներ հյուրանոցի նախասրահում երեկույթներ էին կազմակերպում՝ խմիչքով ու պարերով։ Այդ օրը Արոնյանը, որն այն ժամանակ աշխարհի թիվ երեք շախմատիստն էր, պարի հրավիրեց Արիանային, որը հանդես էր գալիս Ավստրալիայի հավաքականի կազմում, ու նաեւ հայտնի էր նրանով, որ հրաշալի էր կատարում լատինաամերիկյան պարերը։ Եվ հանկարծ անսպասելի ու տհաճ բան տեղի ունեցավ՝ անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելին վեր կացավ տեղից ու բռունցքներով հարձակվեց Արոնյանի վրա, հրեց ու գետնին տապալեց նրան։ Թե ինչն էր պատճառը՝ այդպես էլ չիմացվեց՝ երեւի ուղղակի շատ էր խմել ու խանդել էր, որ գեղեցկուհի ֆիլիպինուհին Լեւոնին է նախընտրել»։

Հոդվածի հեղինակը շարունակում է՝ «Դեննին երեւի չգիտեր մի ճշմարտություն, որը հայտնի է ողջ աշխարհին՝ «Երբեք մի հարձակվիր հայի վրա, դա միշտ վատ ավարտ է ունենում»։ Արոնյանի թիմակիցներից մեկը անմիջապես նետվեց դեպի անգլիացին, նրանց հազիվ կարողացավ բաժանել Արնոլդ Շվարցենեգերի կազմվածքով մի թղթակից , որն աջ ձեռքով փորձում էր մի կերպ զսպել վրդովված հային, իսկ ձախով բռնեց Դեննիի օձիքից եւ դուրս հանեց նրան սրահից։ Բայց ավելի ուշ հայերն այնուամենայնիվ բռնացրեցին Դեննիին ու մի լավ դաս տվեցին նրան, ինչից հետո նա ստիպված էր վերադառնալ Անգլիա։ Իսկ Արոնյանը իր թիմի հետ շարունակեց խաղալ եւ Հայաստանի հավաքականնն ի վերջո ոսկե մեդալ նվաճեց Թուրինում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031