Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ». Արամ Սիմոնյանը՝ տարկետման եւ զեղչերի մասին

Հոկտեմբեր 11,2017 14:11

 

«Տարկետման իրավունքը այսօր այս ձեւով, իհարկե, արդարություն ապահովել չի կարող: Մենք կողմ ենք այն դրույթներին, որոնք վերաբերում են այդ սկզբունքի վերացմանը կամ դրա ավելի ստույգ դարձնելուն»,- այսօր ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա անդրադարձավ տարկետմանը: Բակալավրիատի ուսանողները առաջին կիսամյակը չավարտած՝ բանակ են զորակոչվելու. «Մենք խնդրում ենք, որ կիսամյակը ավարտի, նոր զորակոչվի: Բակալավրիատը 4 տարի է, որից հետո 2 տարի ծառայում է բանակում, վերադառնում է, երկու տարի մագիստրատուրայում է շարունակում, հետո՝ ասպիրանտուրա, 30 տարեկան դարձած՝ նա նոր միայն կարող է որպես գիտությունների թեկնածու լինել: Երիտասարդ գիտնական հասկացողությունը դուրս է գալիս: Գոնե հնարավորություն տրվեր, որ ուսանողները փակեին կիսամյակը, առաջին կիսամյակի քննությունները հանձնեին, նոր զորակոչվեին, ժամանակի խնայողություն կլինի»:

Արամ Սիմոնյանը նշեց, որ արտերկրում ուսանողների ճնշող մեծամասնությունը անմիջապես չի գնում մագիստրատուրա, մարդիկ գնում են աշխատելու, փորձ ձեռք բերելու, նոր՝ մագիստրատուրա, մեզ մոտ մենթալիտետի մաս է, թե անպայման պետք է մագիստրատուրայից հետո գնալ ասպիրանտուրա, բակալավրիատից հետո՝ անմիջապես մագիստրատուրա:

Արամ Սիմոնյանը խոսեց նաեւ արեւմտյան համալսարաններում սովորող ուսանողներին տարկետում տալու մասին. «Ես դեմ եմ դրան, որովհետեւ նույնիսկ լավագույն արեւմտյան համալսարաններում սովորելով՝ չի նշանակում, որ նրանք բոլորը արտակարգ ընդունակություններով օժտված մարդիկ են, մարդիկ գնում են, փողը մուծում են, կրեդիտները հավաքում են եւ այլն: Դուք կարող եք տեսնել Քեմբրիջում սովորող հայ շատ ուսանողներ, որոնց առաջադիմությունը մեղմ ասած, լավ չի եւ նրանց տարկետում տալ՝ դա արդար չի»:

Ռեկտորն անդրադարձավ նաեւ բուհերի զեղչերին. «Բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ, ոչ միայն մեր բյուջեի 70 տոկոսը, մենք առաջարկում ենք՝ այդ զեղչերը առաջին հերթին պիտի վերաբերեն ծառայած ուսանողներին, բայց զեղչերի մյուս մասը, որը կառավարության որոշմամբ է, օրենքի ուժ ստացած, այնուամենայնիվ, ծանր բեռ է: Խնդրում եմ՝ զեղչերի ծանր բեռի հարցում պնդել, որ առաջին հերթին ծառայածներին տրվի, նոր՝ մյուս խմբերին: Համաձայն ենք, որ պարտադիր է մեզ համար ծառայած ուսանողների զեղչերի խնդիրը, մնացածը լրացուցիչ բեռ է մեզ վրա եւ խնդրում ենք հստակ տարանջատվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. նունե (ԵՊՀ)) says:

    Բա փառավոր թրմփալու մասին ինչու չեք գրում …???

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031