Լրահոս
Օրվա լրահոսը

Լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտի, աթերոսկրելոզի դեպքում օգտագործեք կտավատի յուղ

Հոկտեմբեր 16,2017 12:30

Սովորական վուշը կամ ինչպես հայտնի է՝ կտավատը ունի բարձր դեղաբանական ազդեցություն: Սերմերը թողնում են լուծողական, փափկեցնող, պատող, հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են աղիների շարժողականությունը, բարձրացնում  հյուսվածքների վերականգնվելու ունակությունը: Կիրառվում է քրոնիկական փորկապության, հաստ աղու գործունեության խանգարումների, բարձր թթվայնության գաստրիտների, թունավորումների, չոր հազի, աթերոսկլերոզի ժամանակ:

Սերմերի յուղը կիրառվում է դիետիկ սննդակարգում որպես մաքրող, լուծողական, ճարպափոխանակությունը կարգավորող, հակաասթմատիկ, դիմադրողականությունը բարձրացնող, հակաալերգիկ միջոց: Օգտագործումը նվազեցնում է  ինսուլտների ռիսկը 37 տոկոսով:

Այրվածքների բուժումն արագացնելու նպատակով նույնպես կիրառվում է սերմերի յուղը:

Լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտի, այրվածքների, աթերոսկրելոզի, քրոնիկական փորկապության դեպքում ընդունեք 1-2 ճաշի գդալ կտավատի յուղ օրը 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 2-3 ամսվա ընթացքում: Արդյունավետ կլինի, եթե յուղը խառնեք կաթնաշոռի հետ, որը օրգանիզմը ավելի հեշտ է յուրացնում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031