Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարմնամարզիկները մեդալների բերքահավաք են արել ՎՏԲ գավաթի խաղարկությունում

Հոկտեմբեր 16,2017 16:53

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի տղաները Թբիլիսիում անցկացված ՎՏԲ գավաթի խաղարկությունում մեդալների իսկական բերքահավաք են արել:

Մեծահասակների մեջ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում:

Երիտասարդների պայքարում Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վրա վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն է եղել:

Գագիկ Խաչատրյանը հավասարը չի ունեցել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ ճանաչվել է երրորդը: Մեր մյուս մարմնամարզիկը՝ Էրիկ Բաղդասարյանը, հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ իրենից ետ թողնելով Վրաստանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031