Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն արտադրատեսակներին

Հոկտեմբեր 16,2017 20:35

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի:

Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին: Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը։ ԱԺ պատգամավորները գոհունակություն են հայտնել հանդիպման ձևաչափի կապակցությամբ, նշելով, որ նման քննարկումները չափազանց կարևոր են՝ երկրի համար կենսական կարևորություն ներկայացնող և վերկուսակցական նշանակություն ունեցող՝ պետության անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ ոչ միջնորդավորված տեղեկություններ ստանալու և գործընթացի մասին լիարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031