Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազովսկին մեկ ամսում 15000 այցելու է բերել պատկերասրահ

Հոկտեմբեր 19,2017 16:30

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն «Առավոտին» հայտնեց, որ լրջորեն պատրաստվել էին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: «Թող ամպագոռգոռ չհնչի, բայց իսկապես աննախադեպ ցուցադրություն է եղել, մենք ներդրել ենք տոմսերի էլեկտրոնային համակարգ, եւ ամեն թիվ ամրագրվում է ու հեշտ է ստուգելը: Սեպտեմբերի 15-ին է բացվել ցուցադրությունը, ու մեկ ամիս անց արդեն 15000-ից ավելի այցելու ենք ունեցել:

Իմիջիայլոց, Խորհրդային Միության տարիներին եւ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որեւէ ցուցահանդես, որը մեկ ամսում 15000 այցելու ունենա, այն էլ վճարովի: Մենք վաճառել ենք 14 մլն 940 000 դրամի տոմս: Համեմատության համար նշեմ, որ նախկինում Հայաստանի ազգային պատկերասրահն ամբողջ տարվա ընթացքում վաճառում էր 15 մլն դրամի տոմս: Մենք մեկ ամիսը չլրացած ամբողջ տարվա պլանը կատարել ենք: Ցուցահանդեսը շարունակվելու Է մինչեւ հունվար, եւ ես վստահ եմ, որ այս ցուցանիշը կեռապատկվի»,- ասաց Արման Ծատուրյանը:

Կարդացեք

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031