Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական շաբաթօրյակին մաքրվել են նաեւ մարզերի հուշարձանների տարածքները

Հոկտեմբեր 23,2017 22:22

ՀՀ  Կառավարության  «Մաքուր  Հայաստան» ծրագրի  շրջանակներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի հուշարձանների տարածքներում։

ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայությունը, համագործակցելով  ՏԻ մարմինների և մի շարք կրթօջախների հետ, սանիտարական մաքրման աշխատանքներ է իրականացրել մարզի 9 հուշարձանների՝ մասնավորապես. «Հուշարձան  նվիրված  Հաճընի 1920թ. ինքնապաշտպանությանը»,  «Չարենցի  կամար», «Վերածնունդ», «Պողոս-Պետրոս»  եկեղեցական  համալիր, «Եկեղեցի  Սբ. Հովհաննես» հուշարձանների և  Արցախյան  պատերազմի  զոհվածների  գերեզմանոցի տարածքներում։ Մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են մարզային ծառայության պետն ու աշխատակիցները։

Շաբաթօրյակին սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև  Արարատի մարզի հուշարձանների տարածքներում։ Մարզային  ծառայության աշխատակիցների ջանքերով մաքրվել են «Քաղաքատեղի Դվին» հանրապետական նշանակության հուշարձանն ու  հարակից տարածքը, Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքների և հինգ համայնքների ԵԱԶ հուշարձանների տարածքները:

Հնավայր Դվինի տարածք են այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակիցներ և շատ այլ քաղաքացիներ: Արարատի ԵԱԶ հուշարձանի տարածքում սանմաքրման և բարեկարգման աշխատանքներից բացի իրականացվել է նաև ծառատունկ, որին մասնակցել են  համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ նույնպես համապետական շաբաթօրյակին մաքրվել են մի շարք հուշարձանների տարածքները՝ Կարմրավոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիների, «Կաթողիկե» եկեղեցական համալիրի և այլն։ Սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են մարզային ծառայության աշխատակիցներ, յոթ տասնյակից ավելի դպրոցականներ:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031