Լրահոս
Օրվա լրահոսը

Ենոքավանի ընտրողների ակտիվությունը, Այգեհովտի ընտրողների պասիվությունը

Նոյեմբեր 05,2017 15:55

Նոյեմբերի 5-ին կայանում են խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Աչաջուր համայնքի ղեկավարի, Ենոքավան եւ Այգեհովիտ համայնքների ավագանու ընտրություններ: Թիվ 37 եւ թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ Գագիկ Աբովյանից եւ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ընտրություններն ընթանում են առանց խախտումների, ժամը 14-ի դրությամբ ոչ մի բողոք չկա:

Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը, հանձնաժողովի անդամներ Վարդան Ազատյանը,Բենիկ Հարությունյանը գտնվում են Աչաջուր համայնքի ընտրական 2 տեղամասերում: Թիվ 37 ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ժամը 14-ի դրությամբ Աչաջուր համայնքի ցուցակային 3347 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1284 -ը, որը կազմում է ընտրողների թվի 38.36 տոկոսը: Այգեհովիտ համայնքում ժամը 14-ի դրությամբ ցուցակային 2643 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 191-ը, որը կազմում է ընտրողների թվի 7.23 տոկոսը: Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ ժամը 14-ի դրությամբ Բերդ համայնքի ցուցակային 25072 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7741-ը, որը կազմում է ընտրողների թվի 30.88 տոկոսը: Նույն ժամի դրությամբ Ենոքավան համայնքում ցուցակային 406 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 243-ը, որը կազմում է ընտրողների թվի 59.8 տոկոսը:

Քվեարկությանը Ենոքավանի ընտրողների ակտիվ մասնակցությունը, Այգեհովտի ընտրողների պասիվությունը բացատրվում է այն բանով, որ Ենոքավանում ավագանու 5 տեղի համար գրանցված է 11 թեկնածու, իսկ Այգեհովտում 9 տեղի համար՝ 9 թեկնածու: Ենոքավանի ավագանու թեկնածուների թվում է Ենոքավանի տարածքում հանգստի գոտի ստեղծած «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930