Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը կամավոր հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը

Նոյեմբեր 05,2017 20:10

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնն այսօր կամավոր ներկայացել է Բրյուսելի ոստիկանական բաժանմունք,  մամուլի ասուլիսում հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:

Պուչդեմոնի հետ միասին փաստաբանների ուղեկցությամբ ոստիկանություն ներկայացել են Կատալոնիայի կառավարության եւս չորս նախկին ներկայացուցիչներ: Բոլորն էլ ձերբակալվել են 24 ժամով:

Իսպանիայի ազգային դատական պալատի դատավորը նոյեմբերի 3-ին Բելգիայում գտնվող Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին ձերբակալելու օրդեր էր ստորագրել, որոնք մեղադրվում են ապստամբություն կազմակերպելու, պետական միջոցները հափշտակելու, պաշտոնական դիրքը չարաշահելու եւ իշխանություններին չենթարկվելու մեջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930