Պուտինն արել է հայտարարություն, որից հետո Հայաստանը պետք է զգոն լինի. «Ժամանակ»

Պուտինն արել է հայտարարություն, որից հետո Հայաստանը պետք է զգոն լինի. «Ժամանակ»

Ռուսաստանի նախագահ Պուտինը Սոչիում Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունը լիարժեք վերականգնված է, այդ թվում անվտանգության ոլորտում: Թե ինչն էր պակասում մինչ այդ հաշտեցումը լիարժեք հայտարարելու համար և ինչ է ավելացրել կամ լրացրել Էրդողանը Սոչիում, իհարկե դժվար է ասել, սակայն պատմական նախադեպերից դատելով, եթե ռուս-թուրքական հաշտությունը լիարժեք է, ապա դա առնվազն զգոն ու զգույշ լինելու հիմք ու պատճառ է հայության համար:

Իհարկե ներկայումս միարժեքորեն առաջնորդվել պատմական նախադեպերով, սխալ է, ժամանակակից աշխարհը տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ ունի ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն և տարածությունը ներկայումս խիստ հարաբերական հասկացություն է, բայց բոլոր դեպքերում ռուս-թուրքական լիարժեք հաշտությունը նշանակում է, որ հայությունն էլ պետք է լիարժեք լինի իր զգոնության մասով: Առավել ևս, երբ Պուտինը խոսում է անվտանգության ոլորտի մասին:

Բանն այն է, որ առնվազն Թուրքիայի համար անվտանգությունը ներառում է նաև հայկական հարցը: Հայկական հարցը իր հերթին ներառում է ոչ միայն ցեղասպանության ճանաչում, այլ նաև մի շարք այլ բաղադրիչներ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու հայկական պետականության հարցը ընդհանրապես: Եվ ըստ այդմ կարելի է պատկերացնել, թե Անկարան ինչ է ակնկալում Ռուսաստանից այդ մասով, եթե հաշտեցումը լիարժեք է նաև անվտանգության խնդրի տեսանկյունից:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք