Լրահոս
Օրվա լրահոսը

Նստացույցը դադարեցրեք, գնացեք տուն. Դավիթ Պետրոսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2017 23:45

Քիչ առաջ տարկետման վերացման դեմ պայքարի նախաձեռնության խմբի անդամներից Դավիթ Պետրոսյանը իր համացանցային էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացրել, որ իրենք լավ են և առաջարկել է նստացույց անողներին դադարեցնել այն և գնալ տուն:

Դասադուլ անող ուսանողները պատրաստվում են նստացույց անել՝ այս գիշերը ԵՊՀ-ի դիմաց անցկացնելով: Այս մասին գրում է նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում: Ուսանողները ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ են:«Քնապարկեր կբերե՞ք դրսում գիշերողներին»,- գրել է Վահան Կոստանյանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, որը հացադուլ է հայտարարել մյուս անդամների հետ, տեսանյութ է հրապարակել, որում ասում է. «Ցանկանում եմ իմ ընկերներին կոչ անել, որ նստացույցը դադարեցնեն ու գնան տուն: Հացադուլի վրա մի կենտրոնացեք, զինվեք նոր մտքերով, գաղափարներով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930