Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3-ը, Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2017 12:21

Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը։ Սևակ Խանաղյանը, շնորհավորելով Ուսանողության միջազգային տոնը, նշեց, որ ուրախ է գտնվել այս բեմում և երգել այսքան լավ մարդկանց համար։ Նա կոչ արեց ուսանողներին ուսման տարիներից վերցնել հնարավորինս շատ գիտելիքներ, որպեսզի հետագայում չզղջան։

Արամ MP3-ը ցանկացավ երիտասարդներին՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող, հաղթահարեն արգելքներն ու միշտ առաջ գնան։

Կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել ներկաներին. հանդես եկան նաև ամերիկահայ մեծահամբավ երգիչ Սեբուհ Սիմոնյանն և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։

Համերգը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Երեկոյի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930