Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ «Ես եմ» ծրագիրն ուղղված է սոցիալապես անապահով խավի՞ն (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 10:54

«Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ մեծ թվով սոցիալապես անապահով ընտանիքների նորակոչիկներ չեն ուզենա այդ ծրագրով պայմանագիր կնքեն եւ ծառայեն»: ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանն այսպես է արձագանքում լրագրողի այն դիտարկմանը, թե ՊՆ «Ես եմ» ծրագիրն ուղղված է սոցիալապես անապահով խավին, քանի որ ծառայության ավարտին ենթադրում է գումարի վճարում:

«Անկախ ամեն ինչից, ծրագրին դիմելը մարդու ցանկությամբ է: Գումար ունենալ-չունենալը չափանիշ չէ»,-«Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակի-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով հասարակական մտահոգությանը, թե այս ծրագիրը, միեւնույնն է, սոցիալական արդարության խնդիր չի լուծելու, եւ «վերին խավի» զավակները կրկին խուսափելու են ծառայությունից, Սասուն Սիմոնյանը նկատեց. «Հիվանդությունը չի ընտրում՝ վերեւի՞ խավից է, թե ցածր»:

ՊՆ պաշտոնյան նաեւ վստահեցրեց, որ «Ես եմ» ծրագրով թվաքանակի խնդիր չեն լուծում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930