Լրահոս
Օրվա լրահոսը

Արագաչափի մասին նախազգուշացնող նշանը Նոյեմբերյանում արագաչափից 2 կմ հեռու են դրել

Նոյեմբեր 20,2017 19:44

Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, նախկին հացի գործարանից ներքեւ, միջպետական ավտոճանապարհին տեղադրվել է արագաչափ: Իսկ արագաչափի մասին նախազգուշացնող նշանները տեղադրվել են քաղաքի երկու ծայրերին:

Նոյեմբերյանի հարավային մուտքին արագաչափի մասին նախազգուշացնող նշանն ամրացվել է էլեկտրական հոսանքի հենասյանը: Այն արագաչափից մոտ 2 կմ հեռու է գտնվում: Քաղաքի հյուսիսային մուտքին դրված նշանն էլ տեղադրված է բնակավայրի ցուցանակին, արագաչափից շուրջ 1 կմ հեռու:

Նոյեմբերյանացիներն ասացին, որ նոր տեղադրված արագաչափը գործում է, արդեն «նկարվողներ» են եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930