Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. «Երեւանը ՌԴ-ի անկյունաքարային գործընկերներից է ԱՊՀ տարածքում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 12:31

«Նախորդ ժամանակաշրջանում մեր հարաբերությունները ձեռք բերեցին իրական դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության բնույթ»,-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հայտնեց՝ հայաստանցի գործընկերոջ հետ դիտակել են այն համաձայնագրերի ընթացքը, որոնք ձեռք էին բերվել ՀՀ եւ ՌԴ  նախագահների նախորդ հանդիպումներում:

«Մենք արձանագրեցինք հաջող առաջընթաց՝ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների մասով: Մասնավորապես, այս տարվա առաջին ութ ամսում 1/3-ով աճել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը: Մենք ունենք մոտ երկու հազար համատեղ ձեռնարկություն, այդ թվում՝ «Գազպրոմը», ռուսական երկաթուղին, «ՎՏԲ» բանկը»,-նշեց Լավրովը:

Նա վստահեցրեց՝ Երեւանը ՌԴ-ի անկյունաքարային գործընկերներից է ԱՊՀ տարածքում. «Մենք դրական ենք գնահատում մեր աշխատանքները ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի կազմում, մինչդեռ, օրինակ, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, ցավոք, վարակված են «ռուսատյացության վիրուսով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930