Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում հանդիսավորությամբ բացվեց գարեջրի գործարան

Նոյեմբեր 21,2017 20:30

Նոյեմբերի 21-ին Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասում բացվեց Դիլիջանի գարեջրի գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ համասեփականատեր Հակոբ Հակոբյանին:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նախագահ Սերժ Սարգսյանը , ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւ այլոք: Ելույթ ունենալով Հակոբ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երկրի նախագահին, որ նա մասնակցում է գործարանի բացման միջոցառմանը:

Հակոբյանը կարեւորեց հատկապես սահմանամերձ Տավուշում աշխատատեղերի ստեղծումը,հայտարարելով. «Տավուշի մարզն այն մարզերից է, որտեղ ժողովրդին ծառայելը ինձ համար եղել է առաջնային: Այս տարիներին լինելով Աժ պատգամավոր, տեղյակ եմ եղել յուրաքանչյուր համայնքի խնդիրներին,երբեմն հնարավորինս լուծել այդ խնդիրները, բայց միաժամանակ այն գիտակցումով, որ բարեգործությամբ եւ օգնություններ տրամադրելով խնդրի մի մասն է լուծվում միայն, հասկանում ենք, որ պետք է հենց մարզում, ինչու չէ՝ նաեւ ողջ երկրում ստեղծել, որքան հնարավոր է շատ աշխատատեղեր»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ հայկական գարեջրագործության նվաճումներին, արտահանման ծավալների աճին: Նրա խոսքերով`Դիլիջանի գարեջրի գործարանում ներդրվել է 2.5 միլիարդ դրամ, ստեղծվել 90 աշխատատեղ, առաջիկայում աշխատատեղերի թիվը կդառնա 120: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գործարանի բացման առիթով օրհնության արարողություն կատարեց: Ձեռնարկության բացումն ազդարարող ժապավենը կտրեցին Հակոբ Հակոբյանը եւ Սուրեն Կարայանը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ միջոցառման մյուս մասնակիցները շրջեցին գործարանի արտադրական ընդարձակ տարածքներում, ծանոթացան գարեջրի արտադրության գործընթացին, հոսքագծի աշխատանքներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930