Լրահոս
Օրվա լրահոսը

«Սև ուրբաթն» այս տարի կարող է ամենաեկամտաբերը լինել. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 23,2017 22:20

«Ամերիկայի ձայն». Գոհաբանության տոնի շաբաթն ավանդաբար աչքի է ընկնում մանրածախ առևտրի աշխուժությամբ: Շուրջ 164 միլիոն ամերիկացի սպառողներ այդ օրերին կատարում են գնումներ: Հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության դրական ցուցանիշները՝ մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններն ակնկալում են այս տարի խոշոր եկամուտներ:

«Սա դարձել է մեծ իրադարձություն, և մենք ակնկալում ենք, որ այս տարին կդառնա պատմության մեջ ամենածավալուն առևտրային սեզոնը»,- ասում է Nationaltoday.com ընկերության ղեկավար Բեն Քափլանը:

Ամերիկյան մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Անա Սմիթը նշում է, որ այս օրերին մինչև դեկտեմբեր ամիսը մեկ շնչին ընկնող ծախսը կկազմի միջինը 967 դոլար, որը վերջին 15 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

«Գործազրկությունը ամենացածր մակարդակին է, աշխատավարձերը տարի առ տարի գրանցում են դանդաղ աճ: Սպառողների համար չափազանց լավ պայմաններ են՝ համեմատած տնտեսական անկման տարիների հետ, որը նպաստում է տոնական առևտրի գնումներին»,- նշում է Սմիթը:

Մանրածախ առևտրով զբաղվող խանութները ևս նպաստում են առևտրի աշխուժացմանը զեղչերի և խանութների աշխատանքային ժամերի ավելացման միջոցով: Սակայն ի՞նչ թվով սպառողներ կկարողանան օգտվել այդ զեղչերից:

«Դրանք հիմնականում ունեն գովազդային նշանակություն և կիրառվում են սահմանափակ քանակությամբ ապրանքների վրա՝ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնելու համար»,- նշում է Բեն Քափլանը:

Այս օրերին զեղչերը, հատկապես կիրառվում են էլեկտրոնային տեխնիկայի ապրանքների նկատմամբ: Փորձագետների կարծիքով համացանցային առևտուրը ևս կարող է գրանցել ռեկորդային թվեր՝ անցնելով առաջին անգամ 100 միլիարդ դոլարի շեմը: Ընդհանուր հաշվարկներով ամերիկացի սպառողները նախատեսում են ծախսել այս օրերին մոտ 680 միլիարդ դոլար: Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները հույս ունեն, որ դա կարվի մոտ օրերի ընթացքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930