Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը կացնահարողի համար շտապօգնություն հրավիրեցին դատարան

Նոյեմբեր 30,2017 16:59

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հայցով դատական նիստն էր: Այս նիստը շատ կարճ տեւեց. հենց սկզբում ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը վստահեցրեց, թե առողջական խնդիրներ ունի, եւ խնդրեց հետաձգել դատը: Մարտիրոսյանն ասաց, որ ազդրն է ցավում, չի կարողանում նստել, հետո վստահեցրեց, թե զարկերակային ճնշումը բարձր է: Դատավորը Մարտիրոսյանից հետաքրքվեց՝ այնքա՞ն վատ է ինքնազգացողությունը, որ չի կարող հարցերին պատասխանել, մասնակցել դատական նիստին: Մարտիրոսյանը վստահեցրեց, թե ի վիճակի չէ պատասխանել հարցերի: Որպեսզի համոզվեն, որ Մարտիրոսյանը չի ստում, եւ նրա առողջական վիճակն իսկապես վատ է,  շտապօգնություն կանչեցին դատարան: Բժիշկների բուժզննումից հետո պարզվեց, որ Մարտիրոսյանի մոտ զարկերակային գերճնշում է: Դատավորը որոշեց նիստը հետաձգել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Վլադիկ Մարտիրոսյանը, ինչպես Թագուհի Մանսուրյանն է ցուցմունք տվել, կացնով դարանակալել էր Մանսուրյանի բնակարանի շքամուտքում, ապա Մանսուրյանին տեսնելուն պես կացնով հարձակվել վրան: Մանսուրյանի մայրը օգնություն կանչող դստեր ձայները լսելով դուրս է եկել բնակարանից եւ փորձել միջամտել, արդյունքում Վլադիկ Մարտիրոսյանը սպանել է Մանսուրյանի մորը, իսկ Թագուհուն կացնի մի քանի հարված հասցրել, որին տեղափոխել էին հիվանդանոց:  Վլադիկ Մարտիրոսյանը եւս հայցով դիմել էր  դատարան, պնդելով, թե Մանսուրյանն իրեն վնասվածքներ է հասցրել:

Նախորդ դատական նիստերին Մանսուրյանն ու դեպքի ականատես նրա հայրը ցուցմունքներ են տվել, թե Վլադիկ Մարտիրոսյանը մշտապես սպառնացել է Մանսուրյանների ընտանիքին:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930