Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք

Դեկտեմբեր 12,2017 10:24

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մի խումբ հայ նկարիչներ որոշել են յուրովի աջակցել բանակին: Նրանց աշխատանքները փետրվար ամսին աճուրդի կհանվեն Նյու Յորքում, եւ ողջ հասույթը կուղղվի բանակի կարիքներին: «Բանակի կողքին բոլորն են, մեկը կա՞, որ բանակի կողքին չէ: Ուղղակի ամեն մեկի մոտեցումը տարբեր է, տարբեր կերպ են այդ ջերմությունը հաղորդում: Դժգոհություններ էլ կան, բայց դրանք խթանում են բացերը լրացնելուն»,- ասաց նկարիչը:
Մինչ աճուրդը` դեկտեմբերի 15-ին Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա այդ 50-60 աշխատանքների ցուցահանդեսը: Հաղթանակ Շահումյանից ու նրա որդուց բացի, այդ նկարիչների թվում են Ռոբերտ Էլիբեկյանը, Տարոն Մուրադյանը եւ ուրիշներ:

«Մտածեցինք, որ լավ կլինի Երեւանում նույնպես ցուցադրություն լինի, որովհետեւ նախաձեռնության նպատակի մեջ նաեւ բարոյական պահ կա, որպեսզի մարդիկ իմանան, որ նկարիչներն էլ կարող են օգտակար լինել…»,- ասաց արվեստագետը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031