Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները աճել են 22.7%-ով. «168 ժամ»

Դեկտեմբեր 12,2017 11:23

2017 թվականի հունվար- հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397,7 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից;

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 200 մլն դոլարով կամ 16.7%-ով։

Դրամական փոխանցումների աճը պայմանավորված է գլխավորապես Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների աճով։ Այսպես, 2017-ի առաջին 10 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 853.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 727.7 մլն դոլարի դիմաց (աճը 125.3 մլն դոլար կամ 17.2%)։

ԱՄՆ-ից կատարվող փոխանցումներն աճել են 3.9 մլն դոլարով (2.7%) և կազմել 144.7 մլն դոլար։

Զգալիորեն աճել են Ղազախստանից ուղարկվող փոխանցումները։ Այսպես, եթե 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այդ երկրից Հայաստան էր ուղարկվել 14.7 մլն դոլար, այս տարվա հունվար-հոկտեմբերին այդ թիվը գերազանցում է 32 մլն դոլարը։

Ի դեպ, եթե դիտարկում ենք փոխանցումների ամսական վիճակագրությունը՝ 2017 թվականի հոկտեմբերը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճի տեմպն ավելի բարձր է։

Եթե 2016 թվականի հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան էին փոխանցել 136.5 մլն դոլար, ապա այս տարվա հոկտեմբերին փոխանցումների ծավալը 163 մլն դոլար է՝ 19.4%-ով ավելի շատ։

Այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները նույն ժամանակահատվածում աճել են 22.7%-ով։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերտների ներհոսքը Հայաստան վերականգնվում է։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031