Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաերկար բրդուճի փառատոն՝ Գյումրու ամենակոլորիտով փողոցում

Դեկտեմբեր 12,2017 13:21

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն անօթևան ընտանիքներին սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով պատրաստվում է անցկացնել ամենաերկար բրդուճի փառատոն Գյումրու Ռուսթավելու անվան փողոցում (խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի`«Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով բարեկարգված փողոցի մասին է Ա․Ն․), ինչպես նաև բարեգործական ընթրիք Սրբազանի հետ։

Aravot.am-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն ասաց, որ հրավիրելու են տարբեր կազմակերպությունների և համայնքների՝ մասնակցելու ու պատրաստելու ամենաերկար բրդուճը՝ 750 մետրանոց, որը կարող են ձեռք բերել մասնակցող հյուրերը ու հասույթը փոխանցել հիմնադրամին։ Նախատեսվում են նաև համերգային, պարային համարներ, աճուրդներ։

«Մյուս միջոցառումը բարեգործական ընթրիքն է Սրբազանի հետ, այն ընդունված ձև է միջոցների հայթայթման, նախնական պլանավորել ենք անցկացնել Չերքեզի ձորում, Սրբազանը մասնակցում է ընթրիքի, կլինեն աճուրդներ ու հասույթը կուղղվի հիմնադրամին»,-ասաց Ղարիբ Հարությունյանը։

Մինչ այս միջոցառումների իրականացումը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի անձնակազմը վաղվանից կայցելի տարբեր կառույցներ՝ հորդորելով աշխատակիցներին իրենց լուման ունենալ անօթևանության դեմ պայքարում, երկրաշարժի 30-ամյա տարելիցին վերջնականապես ազատվել տնակներից։ Հանդիպումների շարքը կսկսվի Գյումրի բժշկական կենտրոնից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031