Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԶԵԲ-ի ամենասկանդալային ֆինանսավորումը Ղրղրզստանում ոսկու հանքն էր» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 17:53

Այսօր Հայկական բնապահպանական ճակատը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ այլընտրանքային փորձաքննության տվյալներն էր ներկայացնում:

Քննարկմանը մասնակցում էին մի շարք մասնագետներ, որոնք իրենց կարծիքներն ու ուսումնասիրության արդյունքները ներկայացրեցին:

Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանն ասաց, որ Ամուլսարի ծրագիրը ունենալու է 3 հիմնական խնդիր՝ հանքային եւ քաղցրահամ ջրերի վրա ազդեցություն, Որոտան-Արփա թունելի վրա ազդեցություն, եւ առաջացնելու է սողանքներ: Ընդ որում, ըստ Սաղաթելյանի, հանքի շահագործմամբ բացասական ազդեցություն է լինելու տարածաշրջանում առկա հարյուրավոր քաղցրահամ ջրերի աղբյուրների վրա:

Իրավաբան Նազելի Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ պետք է նաեւ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներ էլ համարվեն ազդակիր համայնք, քանի որ հանքի շահագործմամբ Սեւանա լճի վրա, այնուամենայնիվ, ազդեցություն լինելու է:

Բնապահպան, հետազոտող Սոֆյա Մանուկյանն էլ ներկայացրեց միջազգային ֆինանսական կառույցների՝ հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման փորձը աշխարհի տարբեր երկրներում: Այս ֆինանսական կառույցները նաեւ ֆինանսավորում են հայկական հանքարդյունաբերական ընկերություններին, եւ դրանք, ըստ էության, բնավ հաշվի չեն առնում, թե ինչ աստիճանի վտանգավոր ազդեցություն է թողնում հանքի շահագործումը, եւ փաստորեն նույն չափանիշներով էլ Հայաստանում են հանքերը շահագործվում:

Ըստ Մանուկյանի հետազոտության, օրինակ՝ Պերուում ոսկու հանքի շահագործման հիմնավորումներից մեկն այն էր, որ հանքի տարածաշրջանի բնակիչների աղքատության հարցը կլուծվեր, սակայն իրականում այդ խնդիրը չի լուծվել. «Բացի դրանից, հանքի շրջակա միջավայրը լուրջ աղտոտվել է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով Ղրղըզստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ հանքարդյունաբերական ընկերությունների ֆինանսավորմանը, Մանուկյանն ասաց, որ այս բանկին անգամ ոչինչ չի խանգարում ֆինանսավորել այնպիսի ՀԷԿ-երի ծրագրեր, որոնք կառուցվում են ազգային պարկերի տարածքում:

Մանուկյանի ներկայացմամբ՝ «ՎԶԵԲ-ի ամենասկանդալային ֆինանսավորումը Ղրղրզստանում էր՝ ոսկու հանքի շահագործումը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Աննա Շահնազարյանի ներկայացմամբ էլ՝ այն, որ մշտապես նշում են, թե ասենք՝ Ամուլսարի հանքը շահագործվելու է միջազգային չափանիշներին համապատասխան, իրականում այդ չափանիշները ոչինչ են, չկան: Ըստ էության, ֆինանսական կառույցները շահույթ հետապնդող են, եւ այդ չափանիշները «ձեւվում են» ըստ իրենց շահերի:

 

Շահնազարյանի ներկայացմամբ՝ «Համաշխարհային բանկի, կամ ՎԶԵԲ-ի չափանիշները՝ հանքարդյունաբերության վերաբերյալ, իրականում համոզելու համար են եւ ռիսկերից խուսափելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031