Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ խորհրդակցություն՝ Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի նախագահությամբ

Դեկտեմբեր 16,2017 18:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ  դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ Հայաստանի կառավարության եւ Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել է երկու հայկական պետությունների ընդունված նոր սահմանադրություններից բխող տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել նման քննարկումները՝ դրանք որակելով որպես արդյունավետ որոշումների կայացման անհրաժեշտ հիմքերից մեկը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031