Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության դեսպանի արձագանքը ռուսական խանդին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2017 20:06

Այսօր լրագրողներից մեկը Գյումրի այցելած Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուց կարծիք հարցրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ռուսական ԶԼՄ-ների բարձրացրած հիստերիայի մասին։ Լրագրողն այն անվանեց ռուսական խանդ՝ հիշեցնելով, որ դրա արդյունքում խայտառակ որակումներ տրվեցին Հայաստանի Հանրապետությանը։

Պյոտր Սվիտալսկին դիվանագետին հատուկ պատասխան տվեց․ «Մենք ռուս գործընկերների պաշտոնական հայտարարություններում նմանատիպ  որևէ երևույթ չենք նկատել։ Չենք մեկնաբանում այն, ինչը ազատ լրատվամիջոցները կարող են ասել որևիցե թեմայով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031