Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Ծննդյան տօնին առիթով Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիս այցելեց Բերիոյ Հայոց թեմի առաջնորդիին ու շնորհավորեց հայ համայնքը

Հունվար 07,2018 17:00

Կիրակի, 7 Յունուար 2018-ի առաւօտ, Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիս, պետական պատուիրակութեան մը ընկերակցութեամբ, այցելեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանին եւ Սուրիոյ նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատին ու պետութեան անունով շնորհաւորեց հայ համայնքը Ամանորին եւ Ս. Ծնունդին առիթով։

Հանդիպումը տեղի ունեցաւ Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ։

Պետական պատուիրակութեան մաս կը կազմէին Սուրիոյ գիտութեան եւ բարձրագոյն կրթութեան ու ջրապահեստներու նախարարները, Հալէպի նահանգապետը, կուսակցապետը եւ ոստիկանապետը։

Հանդիպման հայկական կողմէն ներկայ էին Ազգ. երեսփոխանական ժողովի ատենապետ եւ պետական երեսփոխան Ժիրայր Րէիսեան, Ազգ. Երեսփոխանական ժողովի ներկայացուցիչ Կարօ Իւզպաշեան, Ազգ. Կրօնական ժողովի, ինչպէս նաեւ Ազգ. Վարչութեան ներկայացուցիչներ։

Վարչապետ Խամիս բարձրօրէն գնահատեց հայ համայնքին կարեւոր դերը երկրի զարգացման ու վերականգնումին մէջ՝ շեշտելով, որ Սուրիան քաղաքակրթութիւններու եւ կրօններու բնօրրանը եղած է պատմութեան ընթացքին ու պիտի պահէ իր գունեղ դիմագիծը։

Իր կարգին, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեան շնորհակալութիւն յայտնեց Սուրիոյ նախագահին ու վարչապետին զօրակցական այս այցելութեան համար՝ դիտել տալով, որ հայ համայնքը հաւատարմութեամբ ծառայեց ու պիտի ծառայէ Սուրիական Հայրենիքի բարգաւաճման, վերականգնումին, որովհետեւ անմասն մէկ բաժինն է այս երկրի ընկերային հիւսուածքին։

Հանդիպումը ընթացաւ բարեկամական ջերմ մթնոլորտի մէջ։

«Գանձասար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031