Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

Հունվար 18,2018 18:07

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  հունվարի  18-ին՝  ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի,
Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի
տարածաշրջանների  ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է
տեղում:

Ապարան – Ալագյազ  ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝  40-50
մետր:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման, և աղով,
ավազով մշակման  աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031