Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինիոյին Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստներ պետք չեն

Հունվար 20,2018 20:09

Գրեթե բոլոր լուրջ մասնագետները, թերեւս բացառություն է միայն Մոուրինիոն, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին բնութագրում են որպես խելացի ֆուտբոլիստի, որը ի տարբերություն բազմաթիվ առաջնակարգ կիսապաշտպանների, տեսնում է ամբողջ խաղադաշտը, գործում ստեղծագործաբար՝ մեծ օգուտ բերելով թիմերին, որտեղ խաղում է:

Հենրիխ Մխիթարյանին լավագույնս գնահատել է Յուրգեն Կլոպը, երբ ինքը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչն էր, Մխիթարյանն էլ՝ իր թիմի առանցքային խաղացողը:

Երկու տարի առաջ հրատարակած «Reading The Game» գրքում գերմանացի մասնագետը մանրամասն բացատրել է, թե ինչով է հայ ֆուտբոլիստն առանձնանում իր գործընկերներից: «Կարծում եմ, ամենեւին էլ պատահական չէ, որ աշխարհի լավագույն շախմատիստներին մեզ նվիրում է Հայաստանը: Ինչպես Մխիթարյանը,  նրանք աշխատասեր են, ուժեղ եւ տքնաջան աշխատում են իրենց վրա»:

Ժոզե Մոուրինիոյին, ինչպես երեւում է, խելացի եւ մտածող ֆուտբոլիստներ պետք չեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Goal.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Թո՞փը որն է: Թոփն իմ բարբառում «թնդանօթ» է նշանակում:
    🙂

    Յ.Գ. Որ գրէք ԱՌԱՋՆԱԿԱՐԳ, աշխարհը կը քանդուի՞:

  2. Դիտողությունը տեղին է, կփոխենք: Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031