Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է

Հունվար 31,2018 19:44

ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է տարածել «Փաստ» օրաթերթում հրապարակված ՎՊ 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերի առնչությամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ վերահսկիչ պալատն առնվազն գույք գնել  է վերջին անգամ մինչև 2007 թվականը, և որ պալատի աշխատակազմը այս 10 տարիների ընթացքում հիմնականում օգտագործել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի օրոք ձեռքբերված գույքը:

Հոդվածի հեղինակը մոռացել կամ չի ցանկացել նկատել, որ երկար տարիներ պալատի աշխատակիցներն առանց օդորակիչների են աշխատել, կամ որ` երկար տարիներ ՎՊ-ն  չի ունեցել խորհրդակցությունների սենյակ, որտեղ պետք է անցկացվեին Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը,  միջազգային կառույցների հետ հանդիպումները, ինչպես նաեւ` մամուլի ասուլիսները…

Կամ ինչպես կարելի է մոռանալ, որ պալատի աշխատակիցները երկար տարիներ օգտագործում էին կոտրված, սակայն զօդված բազկաթոռներ, աթոռներ և բազմակի վերանորոգված սեղաններ:

Ինչ վերաբերում է նախատեսված վարչական սարքավորումների համար նախանշված գներին, ապա պետք է նշել, որ գնումների պլանը նախնական փաստաթուղթ է և դրանում նշված գները վերջնական չեն և կարող են փոփոխության ենթարկվել մրցույթների և բանակցությունների արդյունքում, ինչը վստահաբար Պալատն անելու է:

Իսկ այն, որ 150 հազ. դրամով պալատը մեկ աղբյուրից պատրաստվում է ջահ գնել` խորհրդակցությունների սենյակի համար, մեր «անանուն բարեկամին» հիշեցնենք, որ մինչև մեկ միլիոն դրամի չափով գնումը կարող է իրականացվել մեկ աղբյուրից, այլ ոչ թե` մրցույթի միջոցով»:

ՀՀ վերահսկիչ պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031