Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլևս շփում չունենա «չինովնիկի» հետ». Էդուարդ Ներսիսյան

Մարտ 03,2018 14:23

Հայ-Ռուսական համալսարանում հյուրնկալվել են «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (հասարակական հիմունքներով) Էդուարդ Ներսիսյանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (ԷԿԵՆԳ) տնօրեն, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական (հասարակական հիմունքներով) Արթուր Խաչատուրյանը:

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն և իրականացված աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը:

«Ընդհանուր առմամբ՝ մեր հիմնադրամի ծրագրերը իրականացնելու ենք վեց հիմնական ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում և թվային հմտությունների զարգացում»,- նշել է նա՝ հավելելով, որ վերոնշյալ ծրագրերի իրագործումը նպաստելու է նաև միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը:

Նա շեշտել է, որ իրենց կարևորագույն նպատակներից մեկն է պետության և մասնավոր հատվածի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների թվայնացումը: «Թղթային ծառայությունները պետք է խիստ սահմանափակել: Մենք նաև պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլևս շփում չունենա «չինովնիկի» հետ և կարողանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ միայն էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է Էդուարդ Ներսիսյանը:

Իր հերթին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը նշել է, որ թվայնացումը պետք է «ներխուժի» ՀՀ քաղաքացու հանրային կյանքի բոլոր հատվածներ: «Մենք պետք է նպատակ ունենանք թվայնացման գործընթացն իրականացնել բոլոր ոլորտներում և չկենտրոնանանք միայն մի քանի ուղղությունների վրա»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանն և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն Արթուր Խաչատուրյանը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության և ուսանողների ներգրավվածության հնարավորությունները հիմնադրամի և ԷԿԵՆԳ-ի ծրագրերում:

ՀՌՀ  մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031