Լրահոս
Օրվա լրահոսը

Արգել գյուղի մոտակա ձորն ավտոմեքենա է ընկել

Մարտ 19,2018 10:55

Մարտի 18-ին, ժամը 14:37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակա ձորն ավտոմեքենա է ընկել, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 RZ 811 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). 2002 թ. ծնված Հ. Գ.-ը տեղում մահացել է: Ուղևորներ՝ 2001 թ. ծնված Մ. Գ.-ը և 2002 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված ու մոտեցրել ավտոքարշակին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031