Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ հավաքարարն իր աշխատավարձն է պահանջում

Մարտ 22,2018 14:30

55-ամյա Սայադ Խուդոյանը մեկն է նրանցից, ով իրեն ներկայացնել չի սիրում, ով կենսագրություն, անցյալ ունի եւ ում առաջ դռները փակում են առանց պատճառաբանելու՝ ինչո՞ւ:

Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին նա իր առողջական խնդիրների պատճառով դիմել էր ընկերությանը, որպեսզի ազատվի աշխատանքից:

Իսկ աշխատում էր «Սանիթեք» ընկերությունում (տնօրեն՝ Նիկոլաս Էլ Թավիլ), որպես հավաքարար: Նրա մոտ խոցային հիվանդությունն էր բուն դրել, գիշերային աշխատանքի ժամանակ մի քանի անգամ շտապօգնություն են կանչել:

Ազատեցին աշխատանքից, սակայն աշխատանքային գրքույկում նշված էր ազատման օրը՝ նոյեմբերի 27:


Սայադ Խուդոյանն այդ մասին իմացել է այս տարվա փետրվարին, երբ արդեն դիմել էր «Առավոտի» խմբագրություն, որպեսզի օգնենք իրեն ստանալու համար իր աշխատանքային գրքույկը:

Նրան որեւէ մեկը թույլ չէր տալիս մտնել ընկերության վարչական տարածք:
Ի վերջո, փետրվարի վերջերին ստանում է իր աշխատանքային գրքույկը եւս:
Սայադի աշխատավարձը կազմել է 85 000 դրամ: Ազատման օրվանից մինչ օրս նրա աշխատավարձը չեն տալիս, ասելով՝ «գումար կլինի՝ կտան»:
Նա բնակվում է վարձով, նրան անհրաժեշտ են դեղեր, նա Ամանորը անցկացրել է առանց մի լումա գրպանում ունենալու:

Զրուցակիցս «Մալաթիա» ջոկատի կազմում կռվել է Աղդամում:
Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից 1997թ. սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակցի» կրծքանշանով:

Ռ. Մ.

«Առավոտ»

21.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031