«Այդ ձայնային նռնակները շատ վտանգավոր են». Փաշինյանը՝ իր եւ ոստիկանների վնասվածքների մասին

«Այդ ձայնային նռնակները շատ վտանգավոր են». Փաշինյանը՝ իր եւ ոստիկանների վնասվածքների մասին

Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բուժկենտրոնում վիրակապվելուց եւ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է միանալ ցուցարարներին: Ի հեճուկս ոստիկանության հորդորների՝ Փաշինյանն ասաց, որ կոչ է անում քաղաքացիներին հեղեղել փողոցները:

Խոսելով վնասվածքներ ստացած 3 ոստիկանների մասին՝ Փաշինյանն ասաց, որ իրենց օգտագործած ձայնային նռնակների արդյունքում է դա տեղի ունեցել. «Այդ ձայնային նռնակները շատ վտանգավոր են: 2008-ի մարտի 1-ին Համլետ Թադեւոսյանն ըստ ամենայնի զոհվել է հենց դրանից: Տարօրինակ է, որ դրանից հետո ոստիկանությունը շարունակում է նման միջոցներ օգտագործել»:

Փաշինյանն ասաց, որ իր աչքի տակի վնասվածքը նույնպես ձայնային նռնակների օգտագործման արդյունք է, վնասվել է դրանց ալիքից:

Փաշինյանն ասաց, որ հպարտ է, որ ցույցի մասնակիցները չեն ցրվել ոստիկանական գործողություններից: Նա ասաց, որ իր կոշիկներն ու շորերը պատառոտվել են, դրանք կփոխի եւ կմիանա ցուցարարներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք