Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը». Վլադիմիր Պուտինը՝ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 17,2018 19:45

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:

Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը:

Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:

Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30