Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց․ Բագրատ Սրբազան

Մայիս 26,2024 23:16

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ներկայացրեց վաղվա անելիքները՝ ասելով․  «Հիմա մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում։ Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց, մի քանի օր։ Հենց մեր զավակների անվտանգ և ապահով ապրելու համար և ոչ վտանգների»։

Ինչպես մանրամասնեց Բագրատ Սրբազանը, առավոտյան 08:00-ից սկսած միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհն է բաց մնալու։ Մնացած բոլոր վայրերում՝ Մեղրիից մինչև Երևան, անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ «Ինձնից սկսած բոլորը պետք է լինեն փողոցում։ Մենք պետք է զրկենք նրանց (իշխանական պաշտոնյաներին) աշխատանքի գնալու հնարավորությունից, նրանք այլևս չունեն ոչ մի պատասխանատվություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031