Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ

Մայիս 24,2024 23:50

2024 թվականի մայիսի 22-ին՝ անվանի շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի օրը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիի հետ։

Զրուցակիցները նշել են մեծանուն երաժշտի անհատականության մասշտաբներն ու նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային մշակույթի գանձարանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031