Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակ­ցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը. Նիկոլ Փաշինյան

Մայիս 26,2024 11:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաս­տա­նի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակ­ցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի այս տարի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկե­րության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը: Հավատացած եմ, որ մեր կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում կկա­րողանանք լիարժեք օգտագործել այս հիմքը՝ մեր պետությունների միջև փոխգոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում մեր ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Վստահ եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը, հիմնված մեր ընդհանուր արժեքների և քաղաքակրթական ընդհանրությունների վրա, կծառայի մեր երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգա­վաճ­մանը։

Կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և բարեկամ Վրաստանին մաղթում խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031