Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 20։00-ի դրությամբ դիտվել է գետերի ջրի մակարդակի նվազում

Մայիս 26,2024 22:12

Հայաստանում գետերի ջրի մակարդակը ժամը 20։00 դրությամբ

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել 65 սմ-ով։

Կիրանց գետի ավազանում առավոտյան 8։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ 20։00-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է 85 սմ-ով։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031