Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան էլ թաքնվի, հետապնդելու ենք, հասնելու ենք մեր ծրագրի ավարտին. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Մայիս 26,2024 21:33

«Մենք մեր ուղերձը տվել ենք, պահանջն ասել ենք, ու ինչպես միշտ արհամարհվել է այդ մարդու (Նիկոլ Փաշինյանի) կողմից: Ես գիտեմ, որ ինքը շատ վախեցած է: Մենք մեր ասելիքները խաղաղ կերպով փոխանցել ենք: Մեր հանդիպման հրավերը բաց է մշտապես»,-ասաց Բագրատ սրբազանը Կառավարական ամառանոցի մոտ հավաքված բազմահազարանոց ժողովրդին ու ասաց, որ վերադառնում են Հանրապետության հրապարակ՝ վաղվա գործողությունների ծրագրից խոսելու:

«Հիմա այստեղից Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղն առավոտվա մեր գործողությունների մասին խոսենք, պատասխանատվությունը ստանձնենք, մեր ամբողջ ներուժով վաղվանից անհնազանդության, անհամաձայնության հստակ գործողություններն անենք:

Մենք այստեղ ասելիք չունենք, սպասելիք չունենք, չենք էլ սպասելու: Եթե տղամարդկություն ունի, կարծում է, որ որեւէ ասելիք ունի, կգա կհանդիպի, ձեւը կգտնի հանդիպման, եթե ոչ՝ ստիպված կլինի հանդիպելու: Որքան էլ փորձի իրեն թաքցնել բարեկիրթ կամ անբարեկիրթ ոստիկանների թիկունքում, այն ոստիկանների, որոնք եւս գերի են ընկած այս մարդու քմահաճույքների ձեռքը, ինչքան էլ ուզում է փախուստ տա, որտեղ էլ գնան, մենք հետապնդելու ենք, հալածելու ենք, հասնելու ենք այն ծրագրի ավարտին, որը կոչվում է ճշմարտության հաղթանակ»,-ասաց Բագրատ սրբազանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031