Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն նախկին եք դարձել, հրավիրում ենք ներկայի հետ հանդիպման. Բագրատ Սրբազանը կրկին դիմում է Փաշինյանին

Մայիս 26,2024 20:40

Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցների հետ երթով հասել է մինչեւ կառավարական ամառանոց: Նա կոչ արեց խուսափել սադրանքներից: «Մենք լավ գիտենք, որ մեր իշխանությունները շատ լավ պատրաստվել են: Հիմա այս տղաները, որ այստեղ կանգնած են, չգիտենք, թե ինչու են կանգնել: Երբեք որեւէ մեկի տուն գնալու համար ոստիկանական շարասյուն ինձ չի ուղեկցել: Մենք շատ կարևոր հանգրվանի ենք հասել: Նորից եմ կրկնում՝ մենք մնալու ենք այն օրակարգի մեջ, ինչ հռչակել ենք: Դա հաշտության օրակարգն է, ճշմարտության հաղթանակի օրակարգը, արդարության եւ արժանապատվության օրակարգն է, որը արժանապատվություն է նաեւ այն բոլոր մարդկանց համար, ովքեր ծառայության մեջ են, հենց մեր ոստիկան տղաների համար է այդ արժանապատվության օրակարգը: Հատկապես իրենց համար»,-ասաց Սրբազանը:

Նա կրկին դիմեց Փաշինյանին. «Մենք հոգնել ենք այսպես ապրելուց: Հետևաբար հասել ենք այստեղ՝ հրավիրելու կառավարության ղեկավարին գալու, հանդիպելու կամ ներս հրավիրելու, հանդիպելու: Մենք տեղեկություններ ունենք մոտավորապես: Բայց միգուցե իրենք որոշեն այլ ճանապարհներով գնալ: Ես դիմում եմ ուղիղ կերպով՝ Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած մենք հանդիպելու՝ բաց քննարկելու թեմա ունենք միասին: Դուք ժամանակին շատ ժողովրդական մարդ էիք համարում ձեզ…Վստահ եմ, որ այս ժողովրդի ներկայությունը ծանր հիշողություններ է արթնացնում ձեր մտքի մեջ, բայց դուք եք հասցրել այստեղ:

Այս նույն ժողովուրդը նույն խանդավառությամբ ձեզ է պաշտպանել, ձեզ է հասցրել այս ճոխ, շքեղ կառավարական ամառանոցները, որտեղ դուք առավել ճոխացրել ու շքեղացրել եք՝ ձեզ համապատասխանեցրել: Մենք չենք եկել ձեր ընտանիքների վրա, ոչ էլ եկել ենք դուռ ու լուսամուտ կոտրելու, որ այսքան ոստիկաններով պաշտպանվում եք, մենք եկել ենք պարզ խոսակցության մեկ թեմայով՝ ձեր խաղաղ անցնցում հեռանալու թեմայով..Արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031