Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների կողմից վրաերթի ենթարկած երեխաների մասին լուրը ոստիկանությունն ավելի ուշ կպարզաբանի

Ապրիլ 21,2018 19:53

Այսօր Հրազդանում ոստիկանները 4 անչափահասի են վրաերթի ենթարկել: Այս մասին Ա1+ի հետ զրույցում պատմել են  վթարի ենթարկված երեխաները:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես կպարզաբանեն այս լուրը, ոստիկանությունից հայտնեցին, որ ավելի ուշ կպատասխանեն:

Ըստ նույն աղբյուրի՝ նրանցից մեկին քաղաքացիական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, 2001 թվականին ծնված երեխան ստացել է կոնքի շրջանում վնասվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Մնացած 3 երեխաները, սակայն, շարունակել են մասնակցել երթին: Ականատեսներից Էրիկ Սահակյանը Ա1+ի հետ զրույցում նշել էր, որ իրենք՝ մի խումբ երիտասարդները խաղաղ ցույց են արել, փորձել են փակել ճանապարհը, իսկ այդ ընթացքում ոստիկանական մեքենան քշել է նրանց վրա: Ըստ դեպքի ականատեսի, ոստիկանները պատճառաբանել են, որ մեքենայի արգելակները լավ չեն աշխատել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30