Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սեր Աստծո, առանց արյուն հեռացեք». Սասուն Միքայելյանը՝ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 21,2018 21:00

«Այսօր երկրի ողջ տարածքով՝ ամենաշատը Երեւանում, ոստիկանությունը գերազանցել է իրենց լիազորությունները եւ  անցնելով օրենքի սահմանները բազմաթիվ ապօրինություններ են արել»,- Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Դուք կանգնել եք, ձեր մեքենաները ջարդել են ու ձեզ բերման են ենթարկել ապօրինաբար, բայց դուք շարունակել եք կանգնել, դուք հաղթել եք, այսօր է եղել հաղթանակը…. այս ամենը մեր ուզած ելքով ավարտվելու է մի քանի օրից»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն այսօր մի շարք երկրների դեսպանների հրավիրել է  հանդիպման, ներկայացրել, որ մի խումբ ցուցարարներ անկարգություններ են իրականացնում, ինչի պատճառով ստիպված պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն.  «Ուզում էր միջազգային հանրության դաբրոն ստանալ, բայց Սերժն այդ դաբրոն չի ստացել»:

Նա նաեւ հայտարարեց, որ այս օրերին ոստիկանների թույլ տված ապօրինությունների հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ շարունակեց՝ «ժամանակն է, որ նրանք հասկանան, որ այս երիտասարդությունը փողոց է դուրս եկել իր ազատության համար, սա մի նոր գարուն է Հայաստան ու Արցախ աշխարհի վրա, որի բույնը ժողովրդավարությունն է, թող սրանք չմտածեն, որ հայոց արգանդը չորացել է, այն մայրերը, որոնց որդիները զոհված են, այստեղ են ապրելու, բոլորս պետք է հասկանանք, որ մենք գոյատեւել ենք մեր նահատակներով, սրանց ուզում եմ ասել՝ ի սեր Աստծո առանց արյուն հեռացեք խաղաղությամբ, չեմ հասկանում՝ ինչպիսի պաշտոն պետք է լինի, որ բռնանա մի ամբողջ ազգի կամարտահայտության վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30