Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Սերժ Սարգսյանը չշարունակեց հանդիպումը, հեռացավ. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»

Ապրիլ 22,2018 10:28

«Նախ՝ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այնուհանդերձ՝ ուրախ եմ»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ «Մարիոթում» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, «Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա, որովհետեւ երբ երեկ խոսել ենք պարոն Սարգսյանի մասով, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է: Եվ ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հետեւաբար ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»:

«Դա բանակցություն չէ, երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից: Եվ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում ե ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է՝ ընտրեք»,-ասաց վարչապետը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ, որ շատ հստակ լինի, որ ընդհանրապես մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը ՀՀ-ում փոխվել է: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»:

Սերժ Սարգսյանն ասաց. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու: Եվ ես այլեւս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում (Փաշինյանը միջամտեց. «Ուրեմն, ես ձեզ ասում եմ, որ մեր գործողություններն օրինական են»,- խմբ), ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»:

Negotiations between the leader of ‘#merjirserjin’ initiative, Armenian MP Nikol Pashinyan and RA Prime Minister Serzh Sargsyan have started at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անցած քսան րոպեների մէջ հասայ այն համոզումին որ այդ մարդը իրոք օտար գործակալ է,
    եւ ուղղակի իր նպատակն է որ արիւն հոսի

    ինչպէս որ նոյնը ըրաւ, ինքը,
    տասը տարիներ առաջ

    նորէն մարդ պիտի մեռնի

    հայու արիւն պիտի հոսի,
    հայ հողի վրայ

    ան որ կրնայ բան մը ընել, յաջող

    ես կրցածս ըրի

    “Crónica de una muerte anunciada”…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30